ՎԱՀԵ ՌԱԶՄԻԿԻ ՍԱՐԳՍՅԱՆ
Առիթմոլոգիայի ծառայության ղեկավար, ինտերվենցիոն առիթմոլոգ

Կոնտակտային տվյալներ +374 (94)—911-210

Էլ-փոստ vahe.r.sargsyan@gmail.com

շխատանքային կենսագրություն

2006-2008 թթ. «Երկիր Նաիրի» բարեգործական ընկերության անդամ, բժիշկ

2009 թ. ապրիլից հուլիս- Աղվերանի «Գանձաղբյուր» ՍՊԸ առողջարան, բժիշկ-սրտաբան

2009-2012 թթ. «Շտապօգնություն»  ՓԲԸ, սրտային վերակենդանացման բրիգադի բժիշկ

2010-2011 թթ.  «Ֆրանս Մեդ» բժշկական կենտրոնի  գործադիր տնօրեն, բժիշկ-սրտաբան

2012-2016 թթ.  «Քանկոր սիրտ-անոթային» ԲԿ, բժիշկ-սրտաբան

2016 թ. առ այսօր «Քանկոր սիրտ-անոթային» ԲԿ, ինտերվենցիոն առիթմալոգ, առիթմալոգիական ծառայության ղեկավար

Կրթություն

2000-2008 թթ. Ավանդական բժշկության   համալսարանի «Բուժական գործ» ֆակուլտետ

2008-2011 թթ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ,   Ինտերվենցիոնալ սրտաբանության ամբիոն՝ սրտաբանություն մասնագիտությամբ

Վերապատրաստումներ

2015 թ. փետրվար-ապրիլ, Իտալիա , ք. Պիզա,  Համալսարանական թիվ1 կլինիկա (AOUP), ինտերվենցիոն առիթմոլոգիա (սրտի ռիթմը վարող սարքերի և կարդիովերտեր-դեֆիբրիլյատորների իմպլանտացիա)

2015 թ. ՌԴ, ք. Սանկտ Պետերբուրգ, Ա. Ալմազովի անվան սիրտ-անոթային գիտագործնական ֆեդերալ կենտրոն, մասնագիտացում, «Սրտի ռիթմը վարող սարքերի ծրագրավորում»

2016 թ. Վրաստան, Թբիլիսի, «Սրտի ռիթմը վարող սարքերի ծրագրավորում» (մասն 1, մաս 2)

2016 թ. Ուկրաինա, Կիև, Ինտերվենցիոն առիթմալոգիա սրտի ռիթմը  վարող սարքերի և կարդիովերտեր-դեֆիբիլյատորների իմպլանտացիա)

2016 թ. Բելառուս, ք. Մինսկ, «Ինտերվենցիոն առիթմալոգիա» (սրտի ռիթմը վարող սարքերի և կարդիովերտեր-դեֆիբրիլյատորների իմպլանտացիա, hands-on program)

2017թ. Կարդիովերտեր-դեֆիրբրիլյատորների (ICD-basic programming Medtronic) ծրագրավորման վերապատրաստում

2017 թ. սեպտեմբեր-նոյեմբեր, Իտալիա , ք. Պիզա,  Համալսարանական թիվ1 կլինիկա (AOUP), ինտերվենցիոն առիթմոլոգիա (սրտի ռիթմը վերասինքորնիզացնող սարքերի (CRT-P, CRT-D) իմպլանտացիա)

Բժշկական պրակտիկա

Սրտի մշտական խթանիչների իմպլանտացիա

Սրտի ժամանակավոր խթանիչի իմպլանտացիա

Կարդիովերտեր-դեֆիբիլյատորների (միախոռոչ, երկխոռոչ) իմպլանտացիա

Սրտի ռիթմը գրանցող սարքերի իմպլանտացիա

Հոլտեր քննություն

Տրեդմիլ թեստ

Էխոսրտագրություն, լաբորատոր քննություններ

Ստացիոնար և ամբուլատոր բուժում

Գիտական գործունեություն

Եվրոպական սրտաբանների ասոցիացիայի տարեկան կոնգրեսներ

Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի գիտաժողովներ

Հայաստանի առիթմոլոգների ասոցիացիայի գիտաժողովներ

Ինտերվենցիոն սրտաբանության և ներանոթային վիրաբուժության հայկական ասոցիացիայի գիտաժողովներ

Անդամակցություն

Եվրոպական սրտաբանների ասոցիացիայի (ESC) անդամ

Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի անդամ

Հայաստանի առիթմոլոգների ասոցիացիայի անդամ

Ինտերվենցիոն սրտաբանության և ներանոթային վիրաբուժության հայկական ասոցիացիայի անդամ

Ընտանեկան կարգավիճակ, երեխաներ

Ամուսնացած է, մեկ երեխա:

Այլ հետաքրքրություններ

Սպորտ, օտար լեզուներ

Մի քանի փաստ մեր մասին

21153

Այցելուներ

7536

Կորոնարոգրաֆիա

2886

Ստենտավորում

861

Վիրահատություն

 «ՔԱՆԿՈՐ» սիրտ-անոթային Բժշկական Կենտրոնը (2005թ. ստեղծված և 2012թ. վերանվանված «ԶԵՅԹՈՒՆ Սիրտ-Անոթ» ԲԿ-ն  է), սկսել է աշխատել 2012թ. ապրիլից: Այն գտնվում է Երևանի Քանաքեռ թաղամասում, բարեխառն կլիմայական և  էկոլոգիապես քիչ աղտոտված գոտում, մոտ է ուղևորատար երթուղիներին, ունի բավարար մակերեսով ավտոկայանատեղ:

 Այն տեղակայված է հիմնովին վերակառուցված, եռահարկ, ֆունկցիոնալ իմաստով հարմարավետ շենքում: Բժշկական  Կենտրոնը բաղկացած է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների բազմակողմանի  հետազոտման ու համալիր բուժման համար անհրաժեշտ, բժշկության ժամանակակից պահանջներին համապատասխանող  ստորաբաժանումներից` 

 «ՔԱՆԿՈՐ»  Բժշկական Կենտրոնում աշխատում են որակավորված բժիշկներ` սրտաբաններ, վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-  ռեանիմատոլոգներ, նյարդաբան, սոնոգրաֆիստ, անհրաժեշտության դեպքում հրավիրվում են համապատասխան  մասնագետ-կոնսուլտանտներ: Միջին բուժանձնակազմը համալրված է բանիմաց և հմուտ բուժքույրերով: 


ավելին

Հասցե՝  Հայաստան, 0052, Երևան, Ֆանարջյան փող., 55 շենք (վարչ. շրջան` Քանաքեռ-Զեյթուն)

Հեռ.` (+374 10) 20 24 49, ներքին համար՝ 327

ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` (+374 10) 20 11 33, (+374 96) 20 11 33